Ամերիաբանկն առաջարկում է ֆակտորինգային ծառայության նոր ծրագիր` դասական ֆակտորինգ

Ամերիաբանկն առաջարկում է ֆակտորինգային ծառայության նոր ծրագիր` դասական ֆակտորինգ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մատակարար կազմակերպություններին առաջարկում է ֆակտորինգային ծառայության նոր ծրագիր` դասական ֆակտորինգ (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում): Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանը, bանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան 14%-ից: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ դրամով:

Ի տարբերություն ֆինանսավորման այլ գործիքների, դասական ֆակտորինգի դեպքում ապահովվածության միջոց են հանդիսանում մատակարարի և գնորդի միջև կնքված պայմանագիրը և մատակարարված ապրանքների/ծառայությունների ընդունումը հավաստող փաստաթղթերը:

Առաջարկվող ֆակտորնգն ունի մի շարք առավելություններ` այն մատակարարի համար ընձեռում է վաճառքի ծավալների մեծացման հնարավորություն, գնորդի կողմից վճարումների ուշացման և չվճարման ռիսկերը փոխանցում է Բանկին, մատակարարը ստանում է դեբիտորական պարտավորության հավաքագրման և կառավարման հնարավորություն, նա նաև հնարավորություն ունի ապրանքը/ծառայությունը գնորդին մատակարարելուց հետո վճարումը Բանկից ստանալ անմիջապես` չսպասելով գնորդի վերջնահաշվարկի ժամկետներին:

Միաժամանակ գնորդ կազմակերպությունը ստանում է վճարման ժամկետի միջինում մինչև 4 ամիս հետաձգման հնարավորություն, մեծացնում է գնումների ծավալները, նվազագույնի է հասցնում պատվիրված ապրանքի/ծառայության մատակարարման ուշացումները և անորակ ապրանքի ստացման ռիսկը, արագացնում միջոցների շրջանառելիությունը:

Բանկը կարող է վճարել ստորև ներկայացված ընկերություններին մատակարարված ապրանքի/ծառայության դիմաց. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, «Արմենիա տելեֆոն կոմպանի» ՓԲԸ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևան ջուր» ՓԲԸ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային ոկմբինատ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և այլն: Ամերիբանկը պատրաստ է ընդլայնել ընկերությունների ցուցակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---