ՎԶԵԲ-ը հայկական բանկերին կտրամադրի 25 մլն դոլար էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վարկավորման համար

ՎԶԵԲ-ը հայկական բանկերին կտրամադրի 25 մլն դոլար էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վարկավորման համար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներկայացրել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը» (ArmSEFF), որն աջակցելու է Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, նախագծի շրջանակներում էներգախնայողության ոլորտի ֆինանսավորումը կկազմի 20 մլն դոլար, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտինը` 5 մլն դոլար: «Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Հայաստանի առևտրային բանկերի միջոցով: Առաջին բանկը, որի հետ մենք համաձայնագիր ենք ստորագրել վարկ տրամադրելու մասին, «Անելիք» բանկն է: Էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման համար բանկին հատկացվել է 3 մլն դոլար»,- ասել է նա:

Վալերիու Ռազլոգը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկատերերը հասկանում են Հայաստանում էներգախնայողության կարևորությունը, քանի որ այդ երկրում էներգապաշարներ չկան, իսկ վառելիքի գները համաշխարհային շուկայում աճում են:

Իր հերթին, «Անելիք» բանկի վարկավորման բաժնի պետ Հայկ Գրիգորյանը հաղորդել է, որ վարկը տրամադրվելու է 5 տարով 1 տարի արտոնյալ ժամկետով: Վարկի առավելագույն գումարը մեկ ձեռնարկության համար կազմելու է 2.5 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---