Երեւանի կոնյակի գործարանի «Նաիրի» կոնյակը ճանաչվել է «World Food Kazakhstan» ցուցահանդեսի լավագույն արտադրանքը10 նոյեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը առանձին տաղավարով: Նոյեմբերի 5-ին կազմակերպիչների կողմից Հայաստանի ներկայացուցիչներին հանձնվեց «Տարվա բացահայտումը» վկայագիրը` մասնակցության համար, իսկ «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի «Նաիրի» կոնյակը ճանաչվեց ցուցահանդեսի լավագույն արտադրանքը եւ արժանացավ ոսկե մեդալի: Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն ընձեռնվեց իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար այցելեցին մեծ թվով հյուրեր, գործարարներ: Հայկական պատվիրակության անդամները կապեր հաստատեցին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ծանոթացան տեղի շուկայի պայմաններին եւ հնարավորություններին, հանդիպումներ ունեցան Ղազախստանի գործարար շրջանակների հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |