Դրամի փոխարժեքը շարունակում է դանդաղորեն արժեզրկվել10 նոյեմբերի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3350 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364.50 դրամ: Ընդ որում, նոյեմբերի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.83 դրամ` նոյեմբերի 9-ի համեմատ ավելանալով 1.20 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 504.39 դրամ է` ավելանալով 2.06 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 կետով` կազմելով 11.92 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: Նշենք, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ 1 դոլարի դիմաց հայկական դրամի փոխարժեքը նվազել է 7.31 կետով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |