Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ ուսանողների համար` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով

Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ ուսանողների համար` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով բոլոր այն բուհերի ուսանողների համար, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ (Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարան):

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, մրցույթի հաղթողների համար սահմանված է մրցանակային ֆոնդ` ըստ զբաղեցրած երեք մրցանակային տեղերի` I տեղ`300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ:

«Հայտարարված մրցույթը նպատակ ունի բացահայտել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածողությամբ անձանց, ովքեր Ամերիաբանկում կստանան հետագա մասնագիտական աճի հնարավորություն: Ամերիաբանկը, կարևորելով շնորհալի, նպատակասլաց և շարունակ կատարելագործման ու զարգացման ձգտող ուսանողների մասնագիտական կայացումը, հնարավորություն է ընձեռում ուսումնական պրակտիկա անցնել Բանկում, ճանաչել բիզնեսի միջավայրը, շփվել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և լավագույն արդյունքներ դրսևորելու դեպքում հետագայում ընդունվել աշխատանքի Ամերիաբանկում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---