Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Մենք դրենաժային համակարգի, ենթակառուցվածքների վերակառուցման, բարելավման հայտ ենք ստացել, որը քննարկման փուլում է գտնվում: Պայմանագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա առաջին կեսին»,-ասել է նա:

Ըստ Ռազլոգի, խոսքը գնում է լրացուցիչ 15 մլն եվրոյի մասին, որից 5 մլն եվրոն կհատկացնի ՎԶԵԲ-ը, 5 մլն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկն ու 5 մլն եվրոն՝ ԵՄ-ի ներդրումների աջակցության հիմնադրամի դրամաշնորհն է:

Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---