«Արմավիան» պարգևատրեց 700 000-րդ ուղևորին

«Արմավիան» պարգևատրեց 700 000-րդ ուղևորին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին «Արմավիա» ավիաընկերությունը պարգևատրեց 700000-րդ ուղևորին, որը Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր Լուսինո Մոսոյանն էր, ով վերջին երեք օրվա ընթացքում հասցրել էր երեք անգամ օգտվել ընկերության ծառայություններից: Լուսինե Մոսոյանը Հայաստան էր տանում Էջմիածնի համար իր կողմից պատրաստված Տիրամոր պատկերով վիտրաժը:

«Հավատարիմ մնալով իր ավանդույթներին` «Արմավիան» այս անգամ ևս հաճելի անակնկալ մատուցեց իր 700000-րդ ուղևորին»,- ասաց «Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Աղվան Գրիգորյանը: Նրա խոսքով, 2010 թվականին ուղևորների հոսքն աճել է 2009 թվականի համեմատ: Ընդ որում` նա ավելացրեց, որ ընկերության ուղևորներին նոր անակնկալներ են սպասվում` հույս հայտնելով, որ 2011 թվականին ընկերությունը ռեկորդային ցուցանիշի կհասնի` 1 միլիոն ուղևոր, և այդ դեպքում հաջողակին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա կհասնի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---