Մելիտա Հակոբյան. ՏՄՊՊՀ-ն համապատասխան մասնագետներ չունի պանրի շուկայում դիտարկում անցկացնելու համար 7 դեկտեմբերի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան մասնագետներ չունի պանրի շուկայում դիտարկում անցկացնելու համար, գտնում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: ՏՄՊՊՀ-ի դիտարկումը ցույց տվեց, որ որոշ հայ պանրագործներ օգտագործում են կաթի փոշի, սակայն պիտակների վրա նման մակնշում չկա: Փորձաքննությունը ցույց տվեց նաև, որ պանրի արտադրության մեջ նաև սոդա է կիրառվել, ինչն արգելված է այդ սննդատեսակի արտադրության մեջ: Ըստ նրա, ասոցիացիան դեռ 10-15 օր առաջ փորձաքննության էր ուղարկել կաթնամթերքի խոշոր արտադրողների արտադրանքը, այդ թվում «Աշտարակ կաթ», «Չանախ», «Մուլտի ագրո» ընկերություններինը: «Արդյունքները վկայում են այն մասին, որ այդ արտադրողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել»,-ասել է նա: Մ.Հակոբյանը նշել է, որ կաթի փոշու օգտագործումը շատ ավելի անվտանգ է, սակայն վիտամիններն այնտեղ շատ ավելի քիչ են: Արտադրողները պարտավոր են պիտակի վրա մակնշել բաղադրությունը, ինչը չեն անում «Դուստր Մարիաննա«, «Բիոկաթ» ընկերությունները: Ինչ վերաբերում է սոդային, ապա Հակոբյանը սոդայի կիրառման հնարավորությունը ծիծաղելի է համարել, քանի որ այն ընդհանրապես չի կիրառվում պանրի արտադրության մեջ: Իր հերթին ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբարատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը նշեց կաթի փոշու օգտագործումը որպես դրական գործոն, նշելով, որ այնտեղ յոդի պարունակությունը 20-30 տոկոսով ավելի է: Իսկ սոդայի կիրառության մասին փորձագետն ասաց, որ երբեմն այն ավելացվում է կաթի թթվայնությունը նվազեցնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |