Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով նախատեսվում է վերականգնել մոտ 143.6 կմ ճանապարհահատվածներ

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով նախատեսվում է վերականգնել մոտ 143.6 կմ ճանապարհահատվածներ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, Նոր Մայրուղիներ ծրագիրը (Ճանապարհային ակտիվների պահպանության ծրագիր) եւ Համաշխարհային բանկի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպված «Հայաստանում տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանման բարելավում» թեմայով աշխատաժողովի արդյունքները:

Նախարար Մ.Վարդանյանը ներկայացնելով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը` տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության ինը մարզերում վերականգնել մոտ 143.6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Ընդ որում, մոտ 130.1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները գրեթե ավարված են և ընթանում են շահագործման ընդունման աշխատանքները: Երեք պայմանագրերի (Մեծամոր-Գայ-Հովտաշատ, Գագարի-Գեղամավան և Մ4-Քաղսի) ավարտի ժամկետը սահմանված է 2011թ.-ը:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղում իրականացվում է ճանապարհային անվտանգության բարելավման փորձնական նախագիծ:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ճանապարհային ակտիվների պահպանության» ծրագրին` Մ.Վարդանյանն առաջարկել է այն անվանել «Ճանապարհային ակտիվների կառավարում», ինչպես նաեւ նոր ծրագրում ներառել ճանապարհների անվտանգության աուդիտի գաղափարը, կարողությունների ձեւավորման, ճանապարհների կառավարման եւ պահպանման հարցերը:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեն ընդունել է նախարարի առաջարկները եւ խոստացել այն ներկայացնել բանկի քննարկմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---