2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում կրճատվել է 3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարվել է 1267,3 մլն դոլարի դրամական փոխանցում: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այս ցուցանիշը կրճատվել է 3 տոկոսով կամ 38,6 մլն դոլարով՝ 2009թ. նախորդ շրջանի համեմատ:

Փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից՝ 868,2 մլն դոլար, այնուհետև՝ ԱՄՆ-ից՝ 99,3 մլն դոլար ր ԱՄԷ-ից՝ 22,5 մլն դոլար: Թուրքիան դրամական փոխանցումների ծավալով 9-րդ տեղում է 2103 հազար դոլար ցուցանիշով:

Բացի այդ, Հայաստանից իրականացվող փոխանցումների ծավալը հաշվետու շրջանում կրճատվել է 4,7 տոկոսով՝ կազմելով 580 մլն դոլար, 2009թ. հունվար-հոկտեմբերի 608,8 մլն դոլարի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---