Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ. Հայաստանում ևս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան:

Ինչպես հաղորդում է Կոմիտեի մամլո ծառայությունը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ ուղղությամբ արդեն կոնկրետ հանձարարականներ է տվել տարածքային հարկային տեսչություններին: Միաժամանակ, կոմիտեն ակնկալում է նաև հարկ վճարողների ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում, որն անխուսափելիորեն կհանգեցնի բիզնեսի և Պետեկամուտների կոմիտեի միջև արդեն սկիզբ առած գործընկերային հարաբերությունների խորացմանը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, գնահատականը սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած կառուցողական առաջարկ` այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այս նպատակով գործում է «Ինտերակտիվ հարցում» բաժինը և վստահեցնում ենք, որ ձեր առաջարկները կարող են մեծապես նպաստել հարկային ծառայության կողմից մատուցվող սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, Պետական եկամուտների կոմիտեն հարցում է անցկացնում նաև Հայաստանի սահմաններին նոր հսկիչ-անցագրային կետերի վերաբերյալ մարդկանց պատկերացումների մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---