Հայաստանն ընդգրկվել է ԱՀԿ պետական գնումների Համաձայնագրում

Հայաստանն ընդգրկվել է ԱՀԿ պետական գնումների Համաձայնագրում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Ժնևում տեղի ունեցած Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, Համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կարևորվում է պետական գնումների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ գնումների հիմնարար սկզբունքներին ապահովելու տեսանկյունից:

Այս կապակցությամբ նշված, ինչպես նաև գնումների համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որի հաստատմամբ Հայաստանի գնումների օրենսդրությունն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին:

Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու և արտադրությունն ընդլայնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---