Արմեն Բոսնախյան. Հայ հասարակությունը կոռուպցիան ընկալում է որպես նորմա

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարում որոշիչ նշանակություն պետք է ունենան պետական կամքը և քաղաքականությունը, ասել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հարցերով վարչության դատախազ Արմեն Բոսնախյանը «Հասարակությունը` կոռուպցիայի դեմ» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի հեռուսակամրջի ժամանակ:

Բոսնախյանի խոսքերով, փոքր և միջին բիզնես այն ընդունում է որպես հասարակության մեջ վարվելակերպի համապատասխան կանոն: «Այս խնդրի անընդունելիությունը պետք է արտահայտվի իրավապահ մարմիններին աջակցելու մեջ, իհարկե, առկա է անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, բայց կարծում եմ դա նույնպես հաղթահարելի է»,- ասել է նա:

Իր հերթին, Հասարակական հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Դաշնության և տարածաշրջանային քաղաքականության հարցերով Պետդումային կոմիտեի անդամ Անտոն Բելյակովն ասել է, որ նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին խանգարող մի խնդիր կա` հասարակության մոտ գաղափարախոսության բացակայությունը: Նրա խոսքերով, եթե կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, ապա այն չի վերաբերվում «խոշոր ձկներին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---