Արարատբանկը դարձավ Diners Club միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում

Արարատբանկը դարձավ Diners Club միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում

PanARMENIAN.Net - Արարատբանկ ՓԲԸ-ն բացառիկ պայմանագիր է կնքել աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Diners Club-ը բարձրակարգ ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 000 բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով և կնքված բացառիկ պայմանագրի շնորհիվ Արարատբանկի բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը ևս միացվում է Diners Club-ի համաշխարհային ցանցին:

«Արարատբանկը ճանաչելով որպես Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, այս ընկերությունը բարձր է գնահատել բանկի կորպորատիվ քաղաքականությունն ու բանկային ծառայությունների մատուցման որակն ու մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---