Երևանում կայացավ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման խնդիրներին նվիրված խորհրդաժողով14 դեկտեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման խնդիրներին նվիրված խորհրդաժողով: Քննարկման ընթացքում «Արմենիան Կապր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն ասաց, որ հանքավայրի շահագործումն 81 մարդու համար աշխատատեղ ապահովեց: «Պաշտոնական վիճակագրության համաձայն մարզի տղամարդկանց մոտ 50%-ը գումար վաստակելու համար արտասահման է մեկնում, այսօր հանքավայրի շահագործման շնորհիվ ապահովված են մոտ 85 ընտանիքներ»,- հաղորդեց նա: Արզումանյանի խոսքով, անտառների 357 հեկտարն անպայման վերականգնվելու է մոտակա տարիներին: «Բացի ծառատունկից անհրաժեշտ է առնվազն 5 տարի, և նման աշխատանքի արդյունքում անտառային գոտին ամբողջությամբ կվերականգնվի»,- ասաց նա: Արզումանյանը նաև ավելացրեց, որ «մարդու ողջ գործունեությունը միշտ որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին, և անհնար է շահագործել Թեղուտի հանքավայրը առանց որևէ բնապահպանական վնաս հասցնելու»: Ընդ որում` նա նշեց, որ տվյալ շրջանի ջրին նվազագույն վնաս է հասցվելու: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |