2010թ. հունվար-մարտ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ շուրջ 21 մլն դոլար

2010թ. հունվար-մարտ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ շուրջ 21 մլն դոլար

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգին անդրադառնալը նա հիշեցրել է, որ նախորդ նիստից հետո կառավարությունը բավական աշխատանքներ է կատարել։ Նա նշել է, որ մինչ այժմ խորհրդակցություններ են եղել ՀՀ վարչապետի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի մոտ, որից հետո շաբաթական մոնիտորինգ է սահմանվել, որպեսզի բոլոր ծրագրերն ամբողջ ծավալով ժամանակին կատարվեն։ «Եթե կլինի որևիցե ծրագրի կատարման հետ կապված ռիսկայնության աստիճանի բարձրացում, ապա անհապաղ խորհրդակցություն կհրավիրվի վարչապետի մոտ, որպեսզի մենք անհետաձգելի ռեժիմով աշխատենք և միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացնենք։ Այս պահի դրությամբ այդ ջանքերը շոշափելի արդյունքներ են տալիս։ Մասնավորապես, բոլոր այն ռիսկերը, որ մատնանշվել էին մեր ամերիկյան գործընկերների կողմից, գտնվում են մեր հսկողության տակ, և աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ամբողջ ծավալով շինարարական կազմակերպություններն իրականացնեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 18-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հունվար-մարտ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 21,488,218 (քսանմեկ միլիոն չորս հարյուր ութսունութ հազար երկու հարյուր տասնութ) ԱՄՆ դոլար, որից 20,788,834 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։ Գումարի մնացած մասը մոնիթորինգի և գնահատման, ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են։

Օրակարգում ընդգրկված հաջորդ վեց կետերի շրջանակներում ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը Կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել ծրագրի բոլոր բաղադրիչների մասով. 17 պոմպակայանների, 5 ինքնահոս համակարգերի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի, երրորդ կարգի ջրանցքների վեց մայր ջրանցքների կառուցում, վերանորոգման, ինչպես նաև Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակում իրականացվող ուսուցման, վարկավորման և ոռոգման ոլորտի կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացման պայմանագրերի իրականացման ընթացքը, արդյունքներն ու առկա խնդիրները։

Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՄՀ-Հայաստան ծրագրի 2010-2011թթ. Հանրային միջոցառումների և հասարակության իրազեկման պլանին։ Հարցի առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փորձագետներ ներգրավվել և ընդլայնել հանրային իրազեկման միջոցառումների շրջանակը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---