«Ամերիաբանկն» արդեն 30 մլն դոլարով վարկավորել է Հայաստանի ՓՄՁ-ները

«Ամերիաբանկն» արդեն 30 մլն դոլարով վարկավորել է Հայաստանի ՓՄՁ-ները

PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) բաժին է ընկնում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելի 25 տոկոսը, դեկտեմբերի 16-ին Երևանում հաղորդել է բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարում «Ամերիաբանկին» հաջողվել է ՓՄՁ վարկավորման համար ներգրավել 65 մլն դոլար, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները: «Վարկավորման շրջանակներում ՓՄՁ-ներին տրամադրվել է 30 մլն դոլար»,- ասել է նա:

Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացել է պայմանագրի ստորագրման արարողություն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև, որի համաձայն հայկական բանկը ստանալու է վարկային գիծ 30 մլն դոլարով ՓՄՁ-ների ֆինանսավորման համար:

Արտակ Հանեսյանը հավելել է, որ 2010-ին բանկի գործընկերներից ներգրաված վարկային միջոցները հասել են 126 մլն դոլարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---