ԵԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանը

ԵԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանը

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը արդեն չորս նախագիծ է ստորագրել մասնակից երկրների բանկերի հետ, որոնցից 2-ը Հայաստանում, դեկտմեբերի 16-ին Երևանում լրագրողներին է հայտարարել Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ներդրումային գծով կառավարող տնօրեն Մարատ Ջահուքենովը;

Ըստ նրա, Ղազախստանում և Հայաստանում ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 94 մլն դոլար: «Տրամադրված միջոցները ուղղվել են էներգետիկայի, սննդի, արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության զարգացմանը, ապրանքաշրջանառության աջակցությանը մասնակից երկրների միջև»,-ասել է Մարատ Ջահուքենովը:

Նա նաև հավելել է, որ ԵԶԲ միջոցներով Ղազախստանում և Հայաստանում ընդհանուր առմամբ ստեղծվել է 1800 աշխատատեղ, որոնցից 600-ը՝ Հայաստանում:

Դեկտեմբերի 16-ին Երևանում պայմանագիր է կնքվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև, որի համաձայն հայկական բանկը 30 մլն դոլարի վարկային գիծ կբացի փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---