«Արմավիան» ավելացնում է չվերթերի քանակը Ամանորի շեմին

«Արմավիան» ավելացնում է չվերթերի քանակը Ամանորի շեմին

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը իրազեկում է իր ուղևորներին, որ 2010թ. դեկտեմբերի 20-ից U8 518/517 չվերթը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կկատարվի դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան, «Վնուկովոյի» փոխարեն: Այսպիսով, 2010թ. դեկտեմբերի 20-ից Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կկատարվի 3 չվերթ դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան, և 2 չվերթ՝ դեպի «Վնուկովո»:

Հաշվի առնելով պահանջարկի ավելացումը Ամանորին նախորդող օրերին՝ դեկտեմբերի 26-ին և 29-ին ընկերությունը U8 522/521 երկու լրացուցիչ չվերթ կկատարի դեպի Մոսկվա՝ «Դոմոդեդովո» օդանավակայան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---