ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավարն առայժմ չի մեկնաբանում Ներսես Երիցյանի պաշտոնանկության հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավարն առայժմ չի մեկնաբանում Ներսես Երիցյանի պաշտոնանկության հարցը

PanARMENIAN.Net - Հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` պաշտոնից ազատվելու մասին: Աղբյուրների համաձայն, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավար Անահիտ Խչոյանը, ինքը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի նախարարի հրաժարականի վերաբերյալ: «Դեռևս առավոտյան նա ուղեկցում էր երկրի նախագահին, իսկ այժմ գտնվում է կառավարությունում»,- ասաց նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---