ՍԹԱՐ առևտրային ցանցն ու «Ռենեսանս Կապիտալը» գործընկերներ են դարձել

PanARMENIAN.Net - ՍԹԱՐ առևտրային ցանցն առաջինը Հայաստանում կնքել է պայմանագիր նոր բաժնետիրական կապիտալի ներգրավման վերաբերյալ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Աֆրիկյան երկրների առաջատար անկախ ներդրումային-բանկային խմբի`«Ռենեսանս Կապիտալի» հետ:

««Ռենեսանս Կապիտալի» հետ համագործակցության բանակցություններն արդյունավետ և բեղմնավոր էին: Իհարկե, նրանց դրական որոշման վրա ազդել է ՍԹԱՐ ընկերության առաջատար դիրքը շուկայում, բիզնեսի թափանցիկությունը, ինչպես նաև կազմակերպական կառուցվածքը և պրոֆեսիոնալ մենեջմենթը: Նմանօրինակ հետաքրքրությունը խոշոր ներդրումային ընկերության կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ ՍԹԱՐ-ը հանդիսանում է հայաստանյան շուկայում կարևոր և հեռանկարային ընկերություններից մեկը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

«Ռենեսանս Կապիտալը», որը դարձել է ՍԹԱՐ-ի բացառիկ ֆինանսական խորհրդատուն` հավելյալ բաժնետիրական կապիտալի ներգրավման գործընթացում, հանդիսանում է Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Սահարայից հարավ գտնվող մի շարք Աֆրիկյան երկրների առաջատար անկախ ներդրումային-բանկային խումբ, որը միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում իր հաճախորդների համար մուտք գործել այս շուկաներ Լոնդոնում, Նյու-Յորքում և Հոնկոնգում գտնվող իր ֆինանսական կենտրոնների միջոցով: «Ռենեսանս Կապիտալը» առաջատար դիրք է զբաղեցնում ֆինանսական գործունեության հիմնական ուղղություններից յուրաքանչյուրում` բաժնետիրական և պարտավորությունների կապիտալի հետ աշխատանքում, կլանման և միաձուլման գործընթացում, վերլուծական ուսումնասիրություններում, ածանցյալ գործիքների հետ աշխատանքում: «Ռենեսանս Կապիտալը» հանդիսանում է առաջատարը լեռնամետալուրգիական, նավթագազային և գյուղատնտեսական արդյունաբերության ճյուղերում: Ընկերությունը մտնում է «Ռենեսանս Գրուպի» մեջ:

ՍԹԱՐ առևտրային ցանցը ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից մեկը գործում է Հրազդան քաղաքում, մնացած 17-ը` Երևանում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---