Երևանում կկայանա «Վերականգնվող էներգետիկայի օգտագործումը աշխարհում և Հայաստանում» գրքույկի անգլերեն ընդլայնված տարբերակի շնորհանդես

PanARMENIAN.Net - 2010 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում կկայանա «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա»-ի կողմից ԱՄՆ դեսպանության հետ համատեղ «Վերականգնվող էներգետիկայի օգտագործումը աշխարհում և Հայաստանում. նորարարությամբ դեպի մաքուր տեխնոլոգիաներ» գրքույկի անգլերեն ընդլայնված տարբերակի շնորհանդես:

Գրքույկում դիտարկվում են վերականգնվող էներգիայի աղբյուրների` արևային, հողմային, ջրային հոսքերի, կենսազանգվածի և երկրաջերմային էներգիայի, մատչելի ռեսուրսների, արդի տեխնոլոգիաների հեռանկարների և դրանց օգտագործման, շուկայի զարգացման, կարգավորող մեխանիզմների հարցերը` կլիմայի փոփոխության մեղմման համատեքստում, հաղորդում է ՀՀ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---