«Վաշինգտոնյան համաձայնության» դրույթների կատարումը խոչընդոտում է Հայաստանում արդյունաբերության զարգացմանը

«Վաշինգտոնյան համաձայնության» դրույթների կատարումը խոչընդոտում է Հայաստանում արդյունաբերության զարգացմանը

PanARMENIAN.Net - «Վաշինգտոնյան համաձայնության» դրույթների կատարումը խոչընդոտում է Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, քանի որ այդ դրույթների համաձայն պետությունը չպետք է միջամտի տեղական արդյունաբերության զարգացմանը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Մենք այսօր կարող ենք բարձրաձայնել, որ այդ դրույթի կատարումը հասցրեց մեզ այն վիճակի, որ մենք 1,5 մլն մարդ կորցրեցինք, որոնք հեռացան երկրից: Եթե մենք չփոխենք իրավիճակը, ապա ավելի շատ աշխատատեղ կկորցնենք, կկրճատվեն Հայաստանի արդյունաբերության ծավալները և Հայաստանը չի կարողանա իր բնակիչներին ապահովել նորմալ աշխատանքով ու աշխատավարձով»,-ասել է նա: Սաֆարյանը գտնում է, որ առանց պետական աջակցության անհնար է զարգացնել արդյունավետ արտադրություն, որի վառ օրինակը կարող է լինել «Նաիրիտ« քիմգործարանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---