FAO. Պարենային ապրանքների գները կաճեն

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին գյուղատնտեսությունը լուրջ ցնցումներ ապրեց նավթի ռեկորդային գներով, հումքի գնաճով, պարենային անվտանգության վերաբերյալ մտավախություններով և դրան հետևած առևտրի սահմանափակումների հետ կապված, էլ չասած լուրջ գլոբալ տնտեսական հետընթացի մասին, ասվում է ՄԱԿ-ի Պարենային ու գյուղատնտեսության կազմակերպության ( FAO) զեկույցում:

2010թ. շատ շուկաներ վերադարձան իրենց սովորական վիճակին, արտադրությունը մոտեցավ նախկին մակարդակին և սպառումը սկսեց վերականգնվել: Սակայն, շատ կառավարություններ մտահոգված են ուժեղ ցնցումների հնարավոր կրկնությամբ և նրանով, թե ինչպես կարող են այդ ցնցումներն անդրադառնալ շուկայի անկայունության վրա: Ցորենի ու որպես անասնակեր օգտագործվող ցորենի միջին գները 2010-12թթ. կանխատեսումներով պետք է 15-40 տոկոսով բարձր լինեն, քան 1997-2006թթ., այն դեպքում, երբ բուսական յուղի իրական գները կաճեն 40 տոկոսով: Շաքարի համաշխարհային գները մինչև 2019թ. նույնպես միջինից բարձր կլինեն նախորդ տասնամյակի համեմատ: Կաթնամթերքի միջին գները իրական արտահայտմամբ 2010-2019թթ. կբարձրանան 16-45 տոկոսով՝ 1997-2006թթ. համեմատ, ընդ որում ամենաբարձր գնաճը կգրանցվի կարագի արտադրության ոլորտում, էներգիայի ու բուսական յուղի գնաճին զուգահեռ:

Շատ երկրների կառավարություններ մտահոգված են գների անկայունությամբ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, քանի որ դա սպառնալիքի տակ է դնում գյուղացիների կենսունակությունն ու պարենային անվտանգությունը: Անվստահության բարձր աստիճանն ազդում է նաև ներդրումների մասին որոշման վրա: Կառավարությունները կարող են սատարել գյուղարտադրողների ռիսկերի կառավարման ռազմավարությանը՝ ուշադրություն դարձնելով այն անկանխատեսելի ու անխուսափելի ռիսկերի վրա, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ և որոք գյուղարտադրողները չեն կարողանա հաղթահարել սեփական ուժերով, ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---