ՀԲ. 2011-ին Հայաստանում գնաճը կկազմի շուրջ 4-5 տոկոս12 հունվարի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - 2011-ին կտրուկ նվազելու է Հայաստանում պարենային ապրանքների գների միջին ցուցանիշը, և տարվա արդյունքներով գնաճը կազմելու է շուրջ 4-5 տոկոս, կարծում է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Գնաճը հայկական տնտեսության բաց լինելու անմիջական դրսևորումն է: Չնայած նրան, որ գնաճը 2010-ին կազմել է 9.4 տոկոս, այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի գների աճով, բայց դրան նաև նպաստել են տրանսպորտի բարձր սակագները և ցորենի և հումքի բարձր գները»,- ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Փորձագետը նաև հիշեցրել է, որ ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցի համապատախան Հայաստանը մտել է տասնյակ երկրների թվի մեջ, որտեղ 2010-ին գրանցվել է պարենային գների կտրուկ գնաճ: Նա նաև հայտնել է, որ Հայաստանում գնաճը հիմնականում պայմանավորված է եղել անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, Ռուսաստանից երաշտի հետևանքով ներկրման ծավալների կրճատումով:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար |