Նախաամանորյա իրարանցումը և սպեկուլյացիան դարձան ձվի գների բարձրացման պատճառ17 հունվարի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Երևանում ամփոփել են ձվի գները «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մինասե Եփրեմյանը և Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Մինասե Եփրեմյանը հավաստիացրել է, որ ընկերությունը և ինքն անձամբ կատարել են իրենց խոստումը. նախատոնական շրջանում չբարձրացնել ձվի գները, հաստատել դրանք 1 հատի համար 50 դրամի սահմաններում, իսկ «ընտիր» ձվերի համար` 1 հատի համար 60 դրամ: Նրա խոսքերով, նման գին եղել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, ավելին, այդ սուպերմարկետներում կազմակերպվել է նախատոնական եռօրյա ակցիա, որի շրջանակներում ձվերը վաճառվել են հատը 45 դրամով: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության և նրանց համար, ովքեր, օգտվելով ամանորյա իրարանցումից, սպեկուլյացիայի են դիմել: Մինասե Եփրեմյանը չի բացառել նման սցենարի կրկնման հնարավորությունը, քանի որ գնաճը կախված է ոչ միայն ընկերության ռազմավարությունից, այլ նաև շուկայում գործող պահանջարկից և առաջարկից, իսկ «տոների շրջանում պահանջարկը գերազանցել է առաջարկը»,- ասել է նա: Արդեն նոյեմբերին «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն կանխատեսել էր շուկայի դեֆիցիտ, որի պատճառով ներկրել է երկու պարտիա Ուկրաինայից և Իրանից 1 հատի համար 52-54 դրամով, և իրացրել «imp» նշանով 58 դրամով: Դրա հետ կապված նա հավելել է, որ Հայաստան ձվերի ներկրումն անխուսափելի կդառնա, քանի որ աճել է սպառումը: Իր կողմից Արմեն Պողոսյանն ասել է, որ «հավերը չգիտեն, թե երբ է մեզ մոտ Ամանորը կամ Զատիկը», ուստի իրավիճակը շուկայում պետք է գտնվի պետական մարմինների վերահսկողության տակ, մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՏՄՊՊՀ-ի: Նրա խոսքերով, այդ կառույցները պարտավոր են կանոնավորել արտադրության ծավալները, առավել ևս նախաամանորյա շրջանում և Զատիկի նախօրեին պահանջարկն ավելանում է միջինը 2,5 անգամ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |