«Արփա-Սևան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում19 հունվարի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - 2011թվականի հունվարի 20-ից «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում: Թողարկողի 2 500 ՀՀ դրամ անվանական արժեքով այս բաժնետոմսերը թույլատրված են եղել բորսայական առևտրին դեռ 2001 թվականից: Ներկայումս շուկայում շրջանառվում է թողարկողի թվով 20 452 հասարակ անվանական բաժնետոմս, իսկ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 51,13 մլն ՀՀ դրամ: Առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից B ցուցակման հարթակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: «Արփա-Սևան» ԲԲԸ-ն ստեղծվել է 1969 թվականից գործող «Արփա-Սևանստրոյ» շինարար ընկերության հիման վրա և պաշտոնապես գրանցվել է 1998-ին` լինելով իր ոլորտում առաջին ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է կապիտալ շինարարության, քաղաքաշինության էներգետիկական, հատուկ հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |