Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010-ին 23 բողոք է ստացել կապված պլաստիկ քարտերով օպերացիաների հետ

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010-ին 23 բողոք է ստացել կապված պլաստիկ քարտերով օպերացիաների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010 թվականին 23 բողոք է ստացել կապված պլաստիկ քարտերով օպերացիաների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, հիմնականում բողոքները կապված էին այն բանի հետո, որ հաշվից միջոցներ վերցնելիս քարտի հաշվեկշիռը նվազում է, սակայն բանկոմատը չի տրամադրում գումարը: «Նման դեպքերը հետագայում ճշտվում են բանկոմատի գրանցամատյանով և միջոցները վերադարձվում են հաճախորդին»,- ասաց նա:

Լինում են նաև դեպքեր, երբ հաճախորդը կորցնում է PIN-կոդով քարտը և ինչ-որ մեկը հաշվից հանում է գումարը: Ընդ որում` նման ռիսկերն արդեն կրում է հաճախորդը, այլ ոչ թե բանկը: Բացի դրանից, դեպքեր են գրանցվել, երբ արտասահմանյան խանութներում կամ ինտերնետ-խանութներում գնումներ կատարելիս հաշվից ավելի շատ գումար է վերցվել, քան անհրաժեշտ էր: Նշենք, որ եթե արտասահմանում միջազգային քարտերի համար վնասի հատուցման հիմնադրամներ են ստեղծվել, ապա Հայաստանում նման հիմնադրամներ չկան:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում պլաստիկ քարտերով 140 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով 2 889 923 օպերացիա է իրականացվել, ընդ որում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 10,5 մլրդ դրամ: Անկանխիկ վճարումներից 2,6 մլրդ դրամը կազմել են ինտերնետում իրականացված գործարքները: 2010 թվականի երրորդ եռամսյակի վերջին շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը հասել է 681 432:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---