Հայաստանը կարող է դառնալ կապիտալի շուկայի տարածաշրջանային կենտրոն 1 փետրվարի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի կապիտալի շուկայի տարածաշրջանային շուկա դառնալու համար, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, անհրաժեշտ է բանկիրների և անշարժ գույքի գործակալների նպատակաուղղված աշխատանք, առավել ևս, որ երկրի կառավարությունը և ԿԲ-ն գիտակցում են դրա զարգացման անհրաժեշտությունը և ստեղծում են անհրաժեշտ օրենսդրական հիմքեր: Մելիքյանն անվանել է մի շարք զսպող գործոններ, մասնավորապես, հայ հասարակությունն ապրում է միայն իր պատմությամբ և վախենում է առաջընթացի քայլեր կատարել: «Հասարակությունը պետք է գիտակցի սեփական տնտեսության մեջ ներդրումների անհրաժեշտությունը, հանդես չգա որպես պասիվ ներդրող` ավանդ կատարելով բանկերում»,- նշել է նա: Խոսելով կապիտալի շուկայի ակտիվացման մասին` նա նշել է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք պատրաստ են իրականացնել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղակայում (IPO): Մելիքյանի խոսքերով, նման պատրաստակամություն են հայտնել էներգետիկայի, շինարարության և արտադրության ոլորտի ընկերությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |