Հայ գործարարները ծանոթացան Իրանի Քիշ թերակղզու Ազատ տնտեսական գոտուն 1 փետրվարի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Իրանի հանրապետության Քիշ կղզում տեղակայված Ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Հայկական զագացման գործակալության մամլո ծառայությունը, կղզում բարենպաստ պայմաններ են ստեղծվել ինչպես իրանական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների գործունեության համար: Օրենքը նախատեսում է իրանական և արտասահմանյան քաղաքացիների կողմից առանց բաժնեմասի սահմանափակման կապիտալի ներդրման հնարավորություն, Իրանի կողմից կապիտալ ներդրումների պահպանման երաշխավորում, ըստ ցանկության դրանք հետ վերցնելու` սեփականատերերի իրավունքներ, ինչպես նաև ազատ կերպով տնօրինել ստացված շահույթը: Բացի դրանից, օրենքով նախատեսված է նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների, հումքի և շինանյութի ազատ, չհարկվող ներկրում արտադրողական, առևտրական և բնակելի օբյեկտների կառուցման համար, 15 տարով ազատում եկամտահարկից և սեփականության հարկից, ինչպես նաև օտարերկրյա որակավորված աշխատուժի օգտագործման հնարավորություն ՍՀԵ-ում` զբաղվածների 10 տոկոսի սահմաններում, ապրանքի ներկրում և բեռնաթափում` արտասահման դրանց հետագա փոխադրման նպատակով: Քիշ կղզին գտնվում է Իրանի հարավային ափից 18 կիլոմերտ հեռավորության վրա, ինչը Իրանի երկաթուղով ու մայրուղիներով հնարավորություն է ապահովում ապրանք փոխադրել Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |