ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունները արժույթի շուկայում ուղղված են դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների մեղմացմանը

ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունները արժույթի շուկայում ուղղված են դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների մեղմացմանը

PanARMENIAN.Net - Անցնելով ազգային դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը` Հայաստանի Կենտրոնական բանկը գործարքներ է կատարում արժույթի շուկայում, սակայն դրանք ուղղված են սեզոնային հոսքերի պատճառով դրամի փոխարժեքի տեղ գտած կտրուկ տատանումների մեղմացմանը և նպատակ չունեն փոխարժեքի որևէ մակարդակ ձևավորել: Այդ մասին փետրվարի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ դրամա-վարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

«Երկրի դրամա-վարկային քաղաքականության խստացումն ու ապադոլարացման ուղղությամբ միջոցառումները, ինչպես նաև հարկա-բյուջետային քաղաքականությունը, բնականաբար, ավելի շատ ազդում են արժույթի շուկայում փոխարժեքների կայուն ձևավորմանը և հսկում են այն սադրիչ հարձակումները, որոնք կարող են տեղ գտնել արժույթի շուկայում»,- ասել է նա:

Բացի դրանից, Ստեփանյանի խոսքով, 2011-ին ԿԲ-ն կշարունակի ապադոլարացման ուղղությամբ միջոցառումները, և տարադրամով ներգրավված միջոցների արդեն 75% կպահուստավորվեն դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---