Երևանում երկսենյականոց բնակարանի գինը տատանվում է 50-100 հազար դոլարի սահմանում

Երևանում երկսենյականոց բնակարանի գինը տատանվում է 50-100 հազար դոլարի սահմանում

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում երկսենյականոց բնակարանի (65-70 քմ) գինը Երևանի կենտրոնում կազմում է 26-36 մլն դրամ (70-100 հազար դոլար): Դավիթաշեն և Աջափնյակ համայնքներում բնարական կարելի է ձեռք բերել միջինը 18-20 մլն դրամով (50-55 հազար դոլար), իսկ Արաբկիրում՝ 22-30 մլն դոլարով (60-82 հազար դոլար):

ՀՀ առևտրային բանկերում հիփոթեքային վարկերը տրամադրվում են միջինը 10 տարով 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով դրամով, և 12 տոկոս տոկոսադրույքով ԱՄՆ դոլարով:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առանձնատների և բազմաբնակարան շենքերում բնակարանների ձեռք բերման ու վերանորոգման համար:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում վարկը տրամադրվում է մեկ անձին 1 500 000-100 000 000 դրամի չափով՝ 3-120 ամիս ժամկետով:

Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում տոկոսադրույքը կազմում է 15 տոկոս, իսկ վերանորոգման համար՝ 16 տոկոս: ԱՄՆ դոլարով առաջին դեպքում՝ 12 տոկոս, վերանորոգման համար՝ 13 տոկոս:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում հիփոթեքային վարկերը տրամադրվում են դրամով և կարող են կազմել ամսական աշխատավարձի 15-ապատիկը 1-ից մինչև 20 մլն դրամ, 12-120 ամիս ժամկետով՝ 12 տոկոս տոկոսադրույքով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում հիփոթեքային վարկերը տալիս են 10 տարի ժամկետով, դրամով տարեկան տոկոսադրույքը կազմում է 16-19,5 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով՝ 12-15,5 տոկոս:

Եթե համեմատելու լինենք բնակարանները Երևանի տարբեր շրջաններում, ապա, ըստ անշարժ գույքի «Ակցեռն» կայքում հրապարակված առաջարկությունների, ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները՝ Երևանի կենտրոնում երկսենյականոց բնակարանի (65-70 քմ) գինը կազմում է 26-36 մլն դրամ (70-100 հազար դոլար): Դավիթաշեն և Աջափնյակ համայնքներում բնարական կարելի է ձեռք բերել միջինը 18-20 մլն դրամով (50-55 հազար դոլար), իսկ Կոմիտասում 22-30 մլն դոլարով (60-82 հազար դոլար):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---