ՀՀ կառավարությունը հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 2-րդ մասնաբաժինը![]() 9 փետրվարի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքների մասին, որոնք հաստատվել են խորհրդի անդամների կողմից: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև Աուդիտորի ընտրության գնահատման հանձնաժողովի կողմից կազմված կարճ ցուցակը: Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Ագարակ և Ուջան բնակավայրերով անցնող հատվածների ծրագծի նախագիծը: Նիստում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |