«ՀայՌուսգազարդ». 2010 թվականին կանխվել է 6984 պոտենցիալ վթար

«ՀայՌուսգազարդ». 2010 թվականին կանխվել է 6984 պոտենցիալ վթար

PanARMENIAN.Net - Հանրապետության ներտնային գազասպառման համակարգում անվտանգության գազազգայուն սարքավորումների տեղադրման շնորհիվ նվազեցվում է բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը: Մասնավորապես, 2010թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 1-04 վթարա-կարգավարական ծառայությունները արձագանքել են 37 774 կանչի, որից 6984 կանչը վերաբերել է անվտանգության սարքերի գործարկմանը, որով էլ կանխվել է այդքան պոտենցիալ թունավորման կամ պայթյունի դեպքեր: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հ.Թադեւոսյանի կարծիքով, «այս թիվը պետք է անհամեմատ մեծ լինի, քանի որ ոչ բոլոր դեպքերում են բնակիչներն ահազանգում 1 - 04 ծառայություն»:

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---