«Սարդարապատ». Ճգնաժամը կասեցնելու համար անհարժեշտ է Հայաստանում իրականացնել համակարգային փոփոխություններ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի Սոցիալ–տնտեսական հանձնաժողովի նիստը «ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները» թեմայով։

Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել «ՀՀ պետական կառավարման համակարգը, որը տևել է 3-4 տարի (1991-1994թթ.-ին), ինչպես նաև անդրադարձել է ներկայացրեց կառավարման համակարգի փլուզման հատկանիշներին»:

«Ըստ բանախոսի, համակարգի փլուզման գործընթացը բաղկացած է հինգ փուլերից՝ 1995–98թթ.–ին քարացման, 1999–2003թթ.–ին անմրցունակության, 2004–2007թթ.–ին դեգրադացման, 2008–2009թթ. ճգնաժամային և 2010թ.–ից փլուզման, և այսօր գտնվում է փլուզման ընթացքում, որի արդյունքում, վաղ թե ուշ պետությունը դառնում է սնանկ, երկրի և ժողովրդի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Ընդ որում փլուզման գործընթացն ուղղորդվում է կառավարման համակարգի ինքնավերարտադրմամբ (ՀՀ-ում այն սկսվել էր 1995թ.-ին), երբ որակապես այլ մարդկանց դեպի կառավարման բուրգ ներթափանցման հավանականությունը դառնում է նվազագույն»,-ասվում է «Սարդարապատ» շարժման հաղորդագրության մեջ: Քննարկման մասնակիցները ընդհանուր առմամբ համաձայնվելով բանախոսի հնչեցրած մտքերին և բերած փաստարկներին հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանում առկա ճգնաժամը կասեցնելու և հետագայում այն վերացնելու համար անհարժեշտ է երկրում օր առաջ իրականացնել համակարգային փոփոխություններ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---