Արմեն Մովսիսյանն իր վրացի պաշտոնակցի հետ կքննարկի Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարությունը

Արմեն Մովսիսյանն իր վրացի պաշտոնակցի հետ կքննարկի Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած վրաց կառավարական պատվիրակության` Հայաստան կատարած մեկօրյա այցի շրջանակներում Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ կքննարկվի 400կՎ հզորությամբ Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարության հարցը: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք շինարարության տեխնիկական պայմանների և ֆինանսավորման մասին համաձայնագրերի կնքման վերջնական փուլ ենք մտնում, և մինչև տարվա վերջ կփորձենք սկսել շինարարությունը»,- ասել է նա:

Նախարարի խոսքով` Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարության համար ներդրումների ծավալը կկազմի մոտ 20 մլն ԱՄՆ դոլար, որը կհատկացնի գերմանական KfW բանկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---