Երևանում կարծում են, որ Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա

Երևանում կարծում են, որ Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա

PanARMENIAN.Net - Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա, փետրվարի 15-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Չեմ կարծում, որ Իրանում ներկա քաղաքական իրավիճակն ավելի լարված է, քան կար»,- ասել է նա:

Հայաստանը և Իրանն իրագործում են մի շարք համատեղ ծրագրեր էներգետիկ ոլորտում, որոնց թվում` Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, նավթատար, երկաթուղի և այլն:

Մինչև 2011-ի վերջ պատրաստ կլինի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծերի 70 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---