Հայաստանի 18 հազար ֆերմերային տնտեսություններ պետական աջակցություն կստանան

Հայաստանի 18 հազար ֆերմերային տնտեսություններ պետական աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ի նիստում պահուստային ֆոնդից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538 մլն դրամ սերմնաբուծության զարգացման համար:

Ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հատկացումներն ուղղվելու են արտասահմանից գարու և եգիպտացորենի բարձրորակ սերմեր ներկրելուն, որոնք անվճար տրամադրվելու են ֆերմերային տնտեսություններին, որոնք զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:

Դրա հետ կապված` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում սերմնաբուծության զարգացումը պետական աջակցության սոցիալական փաթեթի մաս է: Նրա խոսքերով, այդ աջակցությունը լուծում է միանգամից մի քանի խնդիր, առաջին հերթին բարձրանում է մշակվող հացահատիկային կուլտուրաների որակը, ավելանում են ցանքատարածքները, բացի դրանից, կառավարական աջակցությունը կրում է սոցիալական բնույթ, ինչպես նաև ուղղված է անասնաբուծության զարգացմանը, քանի որ հացահատիկային կուլտուրաները մտնում են նրանց սննդակարգի մեջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ անհրաժշտության դեպքում պետական աջակցությունն ավելանալու է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---