Հայաստանի կառավարությունը լուծեց ժամանակավոր անաշխատունակության հետ կապված խնդիրը24 փետրվարի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում, որը վերջնականապես լուծելու է հղիության նպաստների հետ կապված դժգոհությունների հարցը: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, յուրաքանչյուր հղի կին, որը բարձր աշխատավարձ է ստանում, արձակուրդ գնալու դեպքում ստանալու է նպաստ միջինացված աշխատավարձի չափով: Իսկ եթե կինն աշխատել է ոչ թե 12 ամիս, այլ 1-2 ամիս, ապա այդ աշխատավարձը կիսվելու է 12 ամիսների վրա, որի արդյունքում ստանալու է այն միջին գումարը, որը և ընկնելու է նպաստի հիմքում»,- ասել է նա: Բացի դրանից, վերականգնվելու են և փոխհատուցվելու այն կանանց գումարները, որոնք այս կամ այն կերպ տուժել են նախկին օրենսդրական նախաձեռնությունից և այդ շրջանում գտնվել են հղիության և ծննդաբերության արձակուրդում: Նախարարության ղեկավարը նաև նշել է, որ քննարկվում է մինչև հղիությունը չաշխատող կանանց նպաստով ապահովելու հարցը: Սակայն այն պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ և տեխնիկական փոփոխություններ ՀՀ «Պետական նպաստների մասին» օրենքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |