Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 8.25 տոկոս 4 մարտի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. մարտի 4-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25%: 2011 թ. փետրվարին արձանագրվել է 1.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 12.4%` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 10.1 տոկոսային կետ նպաստմամբ: Խորհուրդը մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով դեռևս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման և գնաճային սպասումների ավելացման երևույթներով: Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման ներկա և կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով չափավոր գնաճային ճնշումներ են ձևավորելու: Խորհուրդն ամփոփեց, որ ըստ էության, իրականանում են 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը և ծրագրի կանխատեսումները, և, հավատարիմ մնալով փետրվարին արված հայտարարությանը, որոշեց շարունակել դրամավարկային պայմանների խստացումը: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունները, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |