Արա Նռանյանը կարծում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի զսպումը կհանգեցնի դեֆիցիտի

Արա Նռանյանը կարծում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի զսպումը կհանգեցնի դեֆիցիտի

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Երևանում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել է քննարկում «Գների բարձրացում, համաշխարհային գնաճ, հայ մենատերեր» թեմայով: Մասնավորապես, քննարկման ընթացքում բարձրացվել են ստեղծված իրավիճակի համար հանրապետության պետական կառույցների պատասխանատվության հարցեր, երբ Հայաստանի Կենտրոնական բանկը գլուխ չի հանում իր վրա դրված գնաճի զսպման օրենսդրական գործառույթներից, իսկ կառավարությունը դիմում է «գրագողության»:

Ինչպես նշել է իր ելույթում ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, «Հայաստանի տնտեսությունը տառապում է լուրջ հիվանդություններով, և այսպես երկար շարունակվել չի կարող»: Երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ներկրման ծավալները մի քանի անգամ գերազանցում են արտահանման ծավալները: ԿԲ-ն այսօր գործադրում է բոլոր ջանքերը գնաճը զսպելու համար, սակայն իշխանությունների քաղաքականությունը թույլ չի տալիս փոխել ստեղծված իրավիճակը:

Դրա հետ կապված` անկախ փորձագետ Սամվել Ավագյանը նշել է, որ խնդիրը գործող օրենսդրության մեջ է, որի համաձայն գների կարգավորման գործառույթն ընկած է ԿԲ-ի վրա: Դրա հետ կապված` նա առաջարկել է «կամ փոխել գործող օրենսդրությունը, կամ պատժել ԿԲ-ին, կան նաև երրորդ տարբերակ, երբ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:

Անդրադառնալով գնաճի դեմ պայքարում Հայաստանի կառավարության քայլերին, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները զսպելու մասին վերջին որոշմանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը նշել է, որ «դա վերցված է Ռուսաստանից, որը հանգեցնելու է ապրանքների դեֆիցիտի, ինչպես եղել է ԽՍՀՄ օրոք»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---