2011-ի փետրվարին ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալի աճը կազմել է 32.6 տոկոս

2011-ի փետրվարին ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալի աճը կազմել է 32.6 տոկոս

PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալների համաձայն, բեռների ընդհանուր ծավալը, որը փոխադրվել է 2011-ի փետրվարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, կազմել է 180.8 հազար տոննա: Այսպիսով, 2010-ի փետրվարի համեմատ ՀԿԵՈւ-ում արձանագրվել է բեռնափոխադրումների աճ 32.6 տոկոսով: Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում, անցյալ տարվա փետրվարին երկաթուղով տեղափոխվել է 136.6 հազար տոննա բեռ:

Ընթացիկ տարվա փետրվարին արտահանվել է 29.1 հազար տոննա բեռ, ինչը 23.7 տոկոսով գերազանցում է 2010-ի փետրվարի ցուցանիշը: Այդ ժամանակ բեռնափոխադրումների ծավալն արտահանման հաղորդակցությունում կազմել է 23.5 հազար տոննա: Էական աճ` 16.3 տոկոս, արձանագրվել է ներկրման հաղորդակցությունում: 2011-ի փետրվարին բեռնափոխադրումների ծավալն այս հաղորդակցությունում կազմել է 80.4 հազար տոննա, ինչը 11.3 հազար տոննայով գերազանցում է 2010-ի փետրվարի ցուցանիշները: Տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալն անցյալ տարվա փետրվարի համեմատ կազմել է 63.1 տոկոս, 2011-ի փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 71.2 հազար տոննա:

«ՀԿԵՈւ բեռնափոխադրումների հիմնական ցուցանիշների աճն ապահովվում է ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---