Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային փաստաթղթաշրջանառությունը19 մարտի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն անում է առավելագույնը` հարկ վճարող-հարկային տեսուչ շփումները նվազագույնի հասցնելու համար: Այս հարցում կարևոր դերակատարում ունի «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգի կայացումը, այսինքն` հարկային փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային դարձնելու խնդիրը` այդ թվում հարկային հաշիվների մասով: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի հարկատուն որքան հնարավոր է արագ անցում կատարի էլեկտրոնային եղանակին և հրաժարվի «թղթից»: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն թղթային տարբերակով ներկայացվող տեղեկությունների կազմման համար ծախսվող ժամանակը և հարկային մարմնի հետ շփումները: Ծառայությունները մատուցվում են այնպես, որպեսզի հարկատուն սպասարկվի մեկ պատուհանի սկզբունքով և իրեն հուզող բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանը արագ և օպերատիվ կերպով ստանա սպասարկման մեկ սրահում
Ի դեպ, գործարար միջավայրի բարելավման շրջանակներում նաև հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կրճատման քաղաքականություն է վարվում: Արդեն իսկ կրճատված 5 հաշվետվություններին շուտով կհետևի ներկայում գործող օրենսդրության շրջանակներում հարկային մարմինների կողմից հարկ վճարողից պահանջվող փաստաթղթերի դիմումների քանակի էական կրճատում. օրերս դրանց թիվը կկրճատվի շուրջ 13-ով, հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |