Ուկրաինական գարու սերմացուի առաջին 189 տ հասել է Հայաստան. 1 կգ սերմացուից ակնկալվում է 5-6 անգամ ավելի բերք28 մարտի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է գտնվել Ուկրաինայից Հայաստան ներմուծված գարու սերմացուի 189 տոննա առաջին խմբաքանակի բեռնաթափմանը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախատեսվում է ավելի քան 2000 տոննա սերմացու ներկրել հանրապետություն` սերմնաբուծության զարգացման, ինչպես նաև մի քանի հիմնական խնդիրների լուծման նպատակով: Գյուղատնտեսության պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են ներկրված սերմացուի որակի մասին, նշելով, որ առաջին վերարտադրողական սերմացուն կտրվի հանրապետության սոցիալապես անապահով համայնքների ներկայացուցիչներին։ Նախատեսվում է, որ գարու 1 կգ սերմացուից կստացվի 5-6 անգամ ավելի բերք։ Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն կտրվի բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |