Հայաստանի ֆերմերները մինչև երեք միլիոն դրամի հասնող արտոնյալ գյուղատնտեսական վարկեր կստանան

Հայաստանի ֆերմերները մինչև երեք միլիոն դրամի հասնող արտոնյալ գյուղատնտեսական վարկեր կստանան

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը մի շարք առևտրային բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ֆերմերներին մատչելի, մինչև 3 մլն դրամի հասնող վարկերի տրամադրման մասին: Այդ մասին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ֆերմերներին է հաղորդել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես նշվում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այդ վարկերի առավելագույն տոկոսադրույքը կկազմի 14%, որից 4%-ը կսուբսիդավորի պետությունը: Վարկերի մարման ժամկետը երկու տարի է, առաջին երեք ամիսը` արտոնյալ: Վարկերը տրվելու են փոքր տնտեսություններ ունեցողներին: Ընդ որում, նախարարը նկատել է, որ ֆերմերներից խոշորացում է ակնկալում գյուղատնտեսական այլ կարևոր ծրագրերում ընդգրկվելու համար, ինչպիսին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրն է:

Ֆերմերները նախարարին ներկայացրեցին իրենց խնդիրները, որոնց թվում էին սերմնացուի, պարարտանյութերի, քիմիկատների պակասը, հնացած գյուղատնտեսական տեխնիկան, ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի բացակայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---