ԳԹԻ միջազգային գործարար զեկույցի համաձայն մասնավոր ընկերությունները ծրագրում են ռազմավարական աճ

ԳԹԻ միջազգային գործարար զեկույցի համաձայն մասնավոր ընկերությունները ծրագրում են ռազմավարական աճ

PanARMENIAN.Net - Ըստ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի (ԳԹԻ) միջազգային գործարար զեկույցի, որն ամեն տարի ներկայացնում է 39 երկրների շուրջ 11,000 գործարարների տեսակետները և սպասումները, ավելի մեծ թվով մասնավոր ընկերություններ ծրագրում են աճել ձեռքբերումների միջոցով: 2010 թ. ուսումնասիրությունների արդյունքում հաջորդ 3 տարիների ընթացքում ձեռքբերումներ ակնկալող պատասխանողների թիվն այս տարի աճել է 34 տոկոսով` ինչը 8 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանշից: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միավորումների և ձեռքբերումների պատասխանատու Մայք Հյուզը մեկնաբանում է. «Տնտեսական և ֆինանսական պայմանների բարելավման ժամանակ գործարարները կրկին որպես շահույթի ավելացման միջոց են սկսում դիտարկել ձեռքբերումները, քանի որ նախկինում գոյատևմանն ուղղված ջանքերն այժմ կարող են գործադրվել ռազմավարական աճի համար»:

Արագ զարգացող տնտեսությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) մասնավոր ընկերությունների գործարարները գլխավորում են ձեռքբերման հնարավորությունը դիտարկողների աղյուսակը 44 տոկոս ցուցանշով, ի համեմատ 2010թ-ի 27 տոկոսի: Առաջնորդվելով նոր շուկաներ մուտք գործելու, նոր տեխնոլոգիաներ կամ հայտնի ապրանքանիշներ ձեռք բերելու մղումով՝ Չինաստանի մասնավոր ընկերությունների 45 տոկոսը, որ 19 տոկոսով ավելի է անցյալ տարվանից, ծրագրում է աճել ձեռքբերման միջոցով:

Նմանապես հնդկական ընկերությունները, որոնք լավ փորձ ունեն արտերկրյա միավորումների և ձեռքբերումների շուկաներում, այժմ վերադարձել են ձեռքբերման ուղղուն, իսկ առաջիկա 3 տարիներին ձեռքբերում ծրագրողների 40 տոկոսը ակնկալում են, որ կկնքեն միջազգային գործարքներ:

Գրանթ Թորնթոն Հնդկաստանի միավորումների և ձեռքբերումների գծով բաժնետեր Մահադ Նարայանամոնին կարծում է, որ տվյալներն արտացոլում են հնդկական ընկերությունների հասունությունը. «Հնդկական ընկերություններն այժմ ավելի փորձառու են արտերկրում միավորումների և ձեռքբերումների գործարքներում և համարվում են համաշխարհային ընկերությունների ձեռքբերման լուրջ հավակնորդներ: Համաշխարհային ապրանքանիշներ ձեռք բերելը, արտասահմանյան շուկաներ մուտք գործելը և հնդկական շուկաների համար նոր տեխնոլոգիաներ օգտագործելը այն հիմնական գործոններն են, որոնք հնդկական ընկերություններին մղում են արտաքին ձեռքբերումներ կատարել»:

Նախատեսվող միավորումների և ձեռքբերումների աճը արտացոլված է նաև այլ խոշոր տարածաշրջաններում: Օրինակ, Հյուսիսային Ամերիկայում տարածաշրջանի գործարարների 41 տոկոսը ծրագրում է ձեռքբերումներ կատարել այս տարի: Գրանթ Թորնթոն ԱՄՆ-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ստեֆան ՄաքՋին, մեկնաբանում է. «Վերջին երկու դանդաղ տարիներից հետո, տնտեսության և վարկային շուկայի բարելավման պայմաններում առկա է ձեռքբերումների զգալի պահանջ»:

Գրանթ Թորնթոնի անդամ ընկերությունները առաջարկում են միավորումների և ձեռքբերումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն աշխարհի կարևորագույն գործարար կենտրոններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---