2011 թվականի մարտին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ

2011 թվականի մարտին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ

PanARMENIAN.Net - 2011թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.9 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 115.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`103.8 տոկոս, ծառայությունների սակագներինը` 108.4 տոկոս, իսկ հունվար-մարտին 2010թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 111.1 տոկոս, 115.2 , 103.5 և 107.6 տոկոս:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.2-2.7 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---