Իրանը պատրաստ է Հայաստան բնական գազի առաքման ծավալներն ավելացնել մինչև 2.3 մլրդ խմ

Իրանը պատրաստ է Հայաստան բնական գազի առաքման ծավալներն ավելացնել մինչև 2.3 մլրդ խմ

PanARMENIAN.Net - Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ջավադ Օուջին նշել է, որ Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստան բնական գազի առաքման ծավալները: Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ: «Դրա հիման վրա ենթադրվում է, որ բնական գազի արտահանման ընդհանուր ծավալը կավելանա մինչև տարեկան 2.3 մլրդ խոր.մ, այսինքն` օրական 6.3 մլն խոր.մ»,- ասել է Օուջին, գրում է Mehr գործակալությունը:

2004 թվականին Հայաստանն ու Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիայի դիմաց իրանական գազի մատակարարման մասին համաձայնագիր ստորագրեցին, որով նախատեսվում էր, որ իրանական գազի արտահանման ծավալը 2010-ին կկազմի տարեկան 1 մլրդ խոր.մ:

Ներկայումս Թավրիզից 113 կմ երկարությամբ և 30 դյույմ տրամաչափի գազատարով Նորդուզ սահմանամերձ համալիրի միջոցով Հայաստան օրական ներմուծվում է ավելի քան 1 մլն խոր.մ բնական գազ:

Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի միջև բարտերային համաձայնագրի գործողության ժամկետը 20 տարի է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---