Իրաքը հետաքրքրված է Հայաստանից էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծմամբ

Իրաքը հետաքրքրված է Հայաստանից էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծմամբ

PanARMENIAN.Net - Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել տնտեսական ոլորտի համար պատասխանատու Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտները: Մասնավորապես, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրեց Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկեցին էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները եւ հույս հայտնեցին, որ այդ խնդիրը լուծում կգտնի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանի հնարավոր մասնակցության մասին Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ:

Դեսպան Մուրադյանը տեղեկացրեց Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության եւ ներդրումների պաշտպանման մասին:

Հանդիպման վերջում դեսպանը փոխանցեց Իրաքի փոխվարչապետին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերը այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխին սիրով ընդունեց հրավերը եւ նշեց, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրաքյան գործարարների ուղեկցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---