Տիգրան Ջրբաշյան. Mobile Banking ներդնելու համար մոտ երկու ամիս կպահանջվի22 ապրիլի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է: Համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության` «Ամերիաբանկը» շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ: Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով: «Դա բավական լավ, առաջադեմ ծրագիր է, որը դեռևս թեստային ռեժիմում է գտնվում: Այն հատվածը, որը մեզ հետաքրքրում է, iPhone ունի, իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մեկ հոգուն աշխարհում ամենամեծ թվով iPhone է բաժին ընկնում»,- ապրիլի 22-ին ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Բեռնելով Apple Store-ում «Ամերիաբանկի» ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ Բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում: Բանկի ծրագրերի մեջ մտնում է այդ հնարավորությունները տարածել նաև սմարթֆոնների և Անդրոիդների մյուս ծրագրերի վրա: «Լինելով նորարար` մենք ցանկանում ենք պահպանել այդ դիրքերը և նոր մոտեցումներ ենք օգտագործելու հաճախորդների հետ հաղորդակցության համար»,- ավելացրել է նա: Ներկայումս տարվում են աշխատանքներ մոտ ապագայում ներկայացված հիմքի վրա Mobile Banking-ը զարգացնելու ուղղությամբ, որը հաճախորդների համար գործարքների կատարման հնարավորություն կստեղծի իրենց անձնական iPhone հեռախոսներից: «Դրա համար մոտ երկու ամիս կպահանջվի, որպեսզի մեզ մոտ դա լինի միջազգային չափանիշներով Mobile Banking»,- նշել է բանկի աշխատակիցը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |